|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը:
«Ըստ նույն լուրերի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է հենց գազի հնարավոր թանկացման հարցը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ռուսական կողմը կոնկրետ որքան է ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանին գազը մատակարարվում է հազար խորանարդ մետրը 200 դոլարով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ փորձ է արվում առաջիկայում մասնագետներից կազմված խումբ ստեղծել, որը կուսումնասիրի խնդիրն ու կպարզի, թե գազի գնի թանկացումը որքանով է հիմնավորված և անխուսափելի: Ուշագրավ է, որ ողջ աշխարհում այս շրջանում էներգակիրները շարունակում են էժանանալ, սակայն Ռուսաստանի իշխանություններն անընդհատ ցանկանում են Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել»,–գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում