կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 12:08
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր դուխն ինչի՞ եք կոտրել, ես ամբողջ գիշեր չեմ քնել. ցուցարարը՝ վարչապետին

Քվեարկել եմ Ձեր օգտին՝ մտածելով, որ Դուք եկել եք՝ ժողովրդին ապահովեք, ժողովրդի մասին մտածեք. կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ցուցարարներից մեկը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Պարո՛ն վարչապետ, 70 տարեկան կին եմ, քանի՞ ղեկավար եմ փոխել, ոչ մեկի համար քվեարկության չեմ գնացել, որովհետև չեմ հավատացել: Մտածել եմ՝ 5-10 հազար դրամ կաշառել են, ժողովուրդը գալիս՝ քվեարկում է, բայց Ձեզ համար ամբողջ «Առինջ մոլ»-ի ժողովրդի հետ ոտքով եկել եմ հրապարակ, որ քվեարկեմ՝ մտածելով, որ Դուք եկել եք՝ ժողովրդին ապահովեք, ժողովրդի մասին մտածեք: Մեր դուխն ինչի՞ եք կոտրել, ես ամբողջ գիշեր չեմ քնել»,- ասաց ցուցարարը:

Նա դժգոհեց նաև ՊԵԿ նախագահի՝ երեկվա այն հայտարարությունից, որ հագուստի մաքսազերծման նոր կարգին անցում կատարելու ժամկետի հետաձգումը նպատակահարմար չէ, և նշեց, որ ՊԵԿ նախագահն ապահովված է ու չի մտածում մարդկանց մասին:  

Ըստ ցուցարարի՝ մաքսազերծման փոփոխությունն իրենց մաշկի վրա զգալու են սպառողները, որովհետև թանկացումներ կլինեն:

«Պետք է ոտքի ելնի ժողովուրդը, որ ժամանակին վարչապետի կողքին կանգնեց: Այսպես չի կարելի: Ես էսօր եթե ապրանքը թանկ բերեմ, վաղը դու չես կարողանալու հագնել»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ փոփոխություններով մաքսազերծումը թանկանում է 1.5-2 անգամ: 

Մանրամասները՝ տեսանյութում: