Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոնց որ ընտանիքի հայրն է տիրություն անում իր ընտանիքին, նա էլ պիտի տիրություն անի իր երկրի ժողովրդին. ըստ Yerkir.am-ի՝ կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ ասաց հագուստի մաքսազերծման թանկացման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Նա պիտի մտածի այն բոլոր ընտանիքների մասին, որոնք պիտի գոյատևեն, ապրեն, ոչ թե վերջին հացը ուզենա ձեռից վերցել: Բոլորն էլ ապրել են ուզում: Չենք ասում՝ փող տվեք, ապրենք, մենք մեր փողերով բյուջե ենք լցնում, մենք ամեն ինչ անում ենք: Սրանք պետական հիմնարկներ չեն, մասնավոր են: Ամեն մարդ մի ձև պահում ա, իսկ նա վերջին ձևով խեղդում ա, որ մարդիկ գնան»,- նշեց կինը:
Նա ընդգծեց, որ ինչպես ժամանակին Փաշինյանն էր կոչ անում ժողովրդին՝ իր կողքին կանգնել, հիմա էլ իրենք են նրան նույն կոչն անում:
Հիշեցնենք՝ նախատեսվում է մաքսազերծման թանկացում 1.5-2 անգամ: Նախորդ շաբաթ ցուցարարները նույն պահանջով բողոքի ակցիաներից հետո հանդիպել էին ՊԵԿ ներկայացուցիչների հետ, սակայն օրերս ՊԵԿ նախագահը խորհրդարանում հայտարարել էր, որ հագուստի մաքսազերծման նոր կարգին անցնելու ժամկետի հետաձգման անհրաժեշտություն չի տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում: