Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն կադրերը, որ ես տեսել եմ՝ ինչպես են վազում մեր զինվորականների հետևից, ես գիշերը չեմ կարողացել հանգիստ քնել, իսկ մեր ՀՔԾ-ն զբաղված է մահացած մարդկանց գույքերը ինձ վերագրելով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանը ՀՔԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում։
Սյունիքում կատարվողի մասին Արմեն Գևորգյանն ասաց՝ իր անձնական մոտեցումն այն է, ինչ նաև նոյեմբերի 9-ից հետո է ասել․ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են և պատրաստվում են ստորագրման, լեգիտիմ չեն, մենք չենք կարող պետական սահմանները որոշել ինչ-որ հայտարարություններով, պիտի լինեն միջպետական պայմանգրեր։
«Եթե այնտեղ կան նախապայմաններ այսօր քննարկվելիք, պիտի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, մենք տեսել ենք փաստաթղթի մի հատվածը, որն արդեն իսկ անհանգստացնող է։ Պատկերացնում եք, մեր պետական իշխանությունը կարևոր փաստաթուղթ է քննարկում թշնամու հետ, մենք չգիտենք՝ ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը և պետական շահերը անհամատեղելի հասկացություններ են»,-ասաց Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին կանչել են ՀՔԾ՝ իր հարազատների գույքի վրա կալանք դնելու հետ կապված քրեական գործով։