|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ շենքի դիմաց, ուր Ազատության հրապարակից շարժվել էին 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մասնակիցները, հայրենասիրական երգ հնչեցրեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ապա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ցուցարարները գտնվում են ԱԺ դիմաց, ունեն մեկ կարևոր պայման՝ հրատապ գումարել ԱԺ նիստ, քննարկել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը։
«Դա պետք է տեղի ունենա առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Պահանջում ենք «Լուսավոր Հայաստանից» ներկայանալ ԱԺ և «Իմ քայլի» 88 պատգամավորները, ովքեր պատասխանատվություն ունեն այս ամենի համար։ Անհրաժեշտ է րոպե առաջ ներկայանալ և քննարկել Գերագույն գլխավոր խրտվիլակի պաշտոնանկության հարցը»,-ասաց նա։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա՝ հանուն Արցախի և ընդդեմ Արցախի կապիտուլյացիայի։
Հետո ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը և իր գործընկերներ ԲՀԿ պատգամավորները մտնում են ԱԺ։
«Մենք բացառապես և միայն իրավական ճանապարհով սկսում ենք ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց։ Ես դիմում եմ իմ գործընկեր Էդմոն Մարուքյանին․ երեկ շատ ճիշտ էիր ասել, որ չի կարող պարտված ղեկավարը մնալ։ Նիկո՛լ, դու գիտես պատմություն, դու գիտես, որ թուրքի առջև Արցախը ծնկի բերած հայը չի կարող մնալ իշխանության ղեկին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ավելի վաղ գրել էինք արցախցի կնոջ մասին, որը դիմելով ՀՀվարչապետի կնոջն, ասել էր՝ Աննա՛, Արցախում լույս չկա, էդ դու որտեղի՞ց ես ինտերնետ մտել։
Կարդացեք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, թե՝ Երևանի քաղաքապետ «սուպերմամայի» գլխավորությա՞մբ պետք է այս ժողովուրդը կռվեր։
Մինչ այդ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ Նիկո՛լ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քեզ համար։
Ավելի վաղ նշել էինք, որ Իշխան սաղաթելյանը ԱԱԾ-ին կոչ էր անում փնտրել Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է թաքնված։
Ավելի վաղ ներկայացրել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը, որում նշվում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի և Հայաստանի փրկության համար։
Գրել էինք նաև Իշխան Սաղաթելյանի հայտարարության մասին, որ Նիկոլը հենց այսօր պետք է հեռանա։
Իշխան Սաղաթելյանի մեկ այլ հայտարարություն՝ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զորքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետևելու։
Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկվում ՀՅԴ և մյուս կուսակցությունների անդամ ցուցարարները։
Մանրամասն՝ տեսանյութում․