կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 17:13
Աշխարհ

ԱՄՆ Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ տնտեսական մրցակցությանը

ԱՄՆ Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ տնտեսական մրցակցությանը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում է ավելի քան 350 միլիարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար Չինաստանի հետ մրցակցությանը: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի արտաքին գործերի մամուլի ծառայությունը. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Օրինագիծը նախատեսում է նոր զգալի ներդրումներ՝ ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման եւ մեր բանվորներին, գործարարներին, հետազոտողներին ու արտադրողներին հմտություններ եւ օժանդակություն տրամադրելու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի առաջ անցնենք Չինաստանից եւ հաջողակ լինենք 21-րդ դարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Օրինագիծը պաշտպանել է 11 դեմոկրատ օրենսդիր: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատում ներկայումս մեծամասնություն ունեն հանրապետականները:

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են առեւտրական մաքսերի վերաբերյալ վեճերի պատճառով: Նոր սրացման են հանգեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները Պեկինի հասցեին՝ Ուհանում կորոնավիրուսի սկզբնական բռնկմանն ուշացած եւ անբավարար հակազդելու համար։