|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանում սեպտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46910 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 255927, վերջին մեկ օրում` 3769 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3330 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 98-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 42369 անձ, վերջին մեկ օրում՝ 138 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 926 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է: