կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-17 13:37
Աշխարհ

Գերմանիայում 29 ոստիկանի են հեռացրել. պատճառը նացիզմի քարոզն է

Գերմանիայում 29 ոստիկանի են հեռացրել. պատճառը նացիզմի քարոզն է

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա տարածաշրջանում ոստիկանության 29 ծառայողի հեռացրել են աշխատանքից՝ Ադոլֆ Հիտլերի նկարների տարածման և նեոնացիստական քարոզչության համար. գրում է The New York Times պարբերականը:

Ըստ ՆԳՆ տարածաշրջանային ղեկավար Հերբերտ Ռոյլի՝ ոստիկաններն առցանց նամակագրություններում տեղադրել են Հիտլերի, գազային խցերում միգրանտների մահվան, ինչպես նաև սևամորթների գնդակահարման նկարներ։ Նրանք տարածել են աջ ծայրահեղական քարոզչություն՝ կոչ անելով թունավորել միգրանտներին։

ԶԼՄ-ն նշում է նաև, որ նախկինում Գերմանիայում նման դեպքերը կոչվել են անհանդուրժողականության առանձին դրսևորումներ, հերքվել է աջ ծայրահեղական հայացքների ներթափանցումն ուժային կառույցներ, բայց դեռևս 2012 և 2015 թվականներին հայտնաբերվել են ոստիկանների խոշոր նամակագրություններ, որոնցում տարածվել են նացիզմի գաղափարները։  Այս առնչությամբ Ռոյլը հայտարարել է, որ խնդիրը հերքելն այլևս իմաստ չունի: