Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, երբ պատմությունը վերանայվում է և նենգափոխվում: Բայց ինչ էլ անեն, միևնույն է չեն կարողանալու ջնջել մեր հաղթանակները, մեր պատմությունը:
Մեզ համար ամեն ինչ շատ պարզ էր. եթե նացիզմը հաղթեր, ապա այսօրվա Հայաստանը չէր լինի, մենք Թուրքիային կուլ կգնայինք: Հատկապես Ստալինգրադում ճակատագրական մարտեր էին այս առումով և հայերը փայլեցին:
Ֆաշիզմի դեմ պայքարում հայերս անուրանալի և էական դերակատարում ենք ունեցել: Դա մեր բոլորի հաղթանակն էր: Իմ երկու պապերն էլ (Անդրանիկ Թևանյանը և Պերճ Նազարեթյանը) մասնակցել են պատերազմին ու հերոսաբար կռվել: Փա՛ռք մեր բոլոր պապերին, փա՛ռք մեր հերոսներին: Պետք է ամեն ինչ անել, որ հաղթանակներն անցյալում չմնալ:
Հ.Գ.: ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կազմակերպել էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին հրավիրված էի ու ներկա գտնվեցի նաև ես:
Դեսպան Կոպիրկինի հետ քննարկում ու գնահատում էինք մեր ժողովուրդների համատեղ անցած ճանապարհը, ապագա անելիքները: Ռուս լրագրողուհին անմահացրեց իմ ու դեսպան Կոպիրկինի զրույցը»: