|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ՌԴ պետական արխիվը ապրիլի 23-ին բացելու է « ցուցահանդեսը՝ նվիրված Հաղթանակի 75-ամյակին. տեղեկացնում է yerkir.am-ը՝ ՏԱՍՍ գործակալությանը հղումով:
«Ցույց կտանք, որ, չնայած գաղափարախոսական, տնտեսական, քաղաքական տարաձայնություններին, հսկայական սպառնալիքի՝ հիտլերյան Գերմանիայի դեմ երեք տերությունների առաջնորդները կարողացան համաձայնության գալ և համատեղ ջանքերով հաղթել»,- գործակալության հետ զրույցում ասել է արխիվի գիտական ղեկավար, պատմաբան Սերգեյ Միրոնենկոն:
Ըստ նրա՝ կցուցադրվեն բազմաթիվ նոր փաստաթղթեր: Առաջին անգամ հանրությանը կներկայացվի Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նամակագրությունը. նամակների բնօրինակները պահվում են ՌԴ ԱԳՆ-ի արխիվում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն անդրադարձել են նաև Երկրորդ ճակատի բացման բարդ պատմությանը: Առանձին ուշադրություն է հատկացված Թեհրանի և Յալթայի կոնֆերանսներին:
Ծավալուն ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին մասնակցել են նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արխիվները:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 28-ը: Մուտքն ազատ է: