| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Հենց նոր մենք տեղեկացանք, որ այս հոգեկան հիվանդի արկածները շարունակվում են, եւ ինքը ազատել է Մեհրաբի եւ Մեղրու գնդերի հրամանատարներին, քանի որ նրանք հրաժարվել են իր օգտին քարոզ տանել իրենց ստորաբաժանումներում:
Հավաստիացնում եմ ձեզ, որ դա ոչինչ չի փոխի, որովհետեւ իրենք ոնց խորտակվում են, նույն ճամփով էլ գնալու են դեպի հատակը,-Վայքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Հակոբյանն ընդգծեց, որ առաջնահերթ վերականգնելու են բանակը. մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, որպեսզի ունենանք արժանապատիվ խաղաղություն: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ զարկ են տալու նաեւ գյուղատնտեսությանը:
«Մենք վերականգնելու ենք գյուղնախարարությունը եւ աշխատեցնելու ենք խորհրդատվական ինստիտուտները: Գյուղացին չպետք է ունենա խնդիր սպառման հետ կապված»,-նշեց Վահե Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում