|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի արձանագրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ, ի տարբերություն Եվրոպայի: Այա մասին հայտնել Է ՌԴ-ում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Այս պահին մենք կարող ենք տեսնել, որ եվրոպական տարածաշրջանի շատ երկրներում ավելանում են կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, մենք դա Ռուսաստանում չենք տեսնում»,- նշել է Վույնովիչը առցանց համաժողովում:
Նա ասել է, որ կազմակերպությունը նման եզրակացությունների է հանգել Առողջապահական կանոնակարգերի ազգային առանցքային կետի միջոցով ԱՀԿ-ին ամեն օր տրամադրվող տվյալների հիման վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 29 միլիոնը։ Ապաքինվել է ավելի քան 19,6 մլն հիվանդ: