Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդակցություն է անցկացրել՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին. հայտնում է Yerkir.am-ը՝ Fergana.agency-ին հղումով:
Նշվում է՝ Թուրքմենստանի նախագահը հանձնարարություն է տվել, որի համաձայն պետք է ապահովվի զբոսաշրջային, մշակութային, սպորտային և այլ նպատակներով օտար երկրներ այցելող թուրքմենստանցիների այցերի վերահսկողություն, և հետազոտել երկիր մուտք գործող քաղաքացիներին:
Թուրքմենացի նախագահին զեկուցել են, որ Թուրքմենստանում սահմանված է վերահսկողություն և կարանտին՝ երկիր մուտք գործող օտարերկրացիների համար, միևնույն ժամանակ սահմանափակված է քաղաքացիների այցի հնարավորությունը դեպի այն երկրներ, որտեղ կորանավիրուսի օջախներ կան:
Հավելվում է նաև, որ ստուգման են ենթարկվում նաև ներմուծվող մթերքները:
Ի վերջո Բերդիմուհամեդովը կոչ է արել պատրաստ լինել ցանկացած իրավիճակի՝ COVID-19-ի առաջ վստահելի պատնեշ դնելու համար: