կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 15:56
Աշխարհ

Պատվաստանյութի ստեղծման ռուսաստանյան մոտեցումը չի թաքցվում, ինչը չի կարելի ասել Արևմուտքում ստեղծվողների մասին

Պատվաստանյութի ստեղծման ռուսաստանյան մոտեցումը չի թաքցվում, ինչը չի կարելի ասել Արևմուտքում ստեղծվողների մասին

Ռուսաստանցի բժիշկները չեն թաքցնում մոտեցումը, որը կիրառում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելիս, մինչդեռ Արևմուտքում տեխնոլոգիական որոշումները չեն բացահայտվում: Ըստ «Կրասնայա զվեզդա»-ի`ասել է ՌԴ Գամալեայի անվան վարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը. տեղեկացնում է yerkir.am-ը:

Նրա խոսքով` բոլորը խոսում են բաց ու համահասանելի մշակումների մասին, սակայն օտարերկրյա մասնագետների հաջողությունների մասին հայտնի է քիչ բան: Գինցբուրգը չի համարում, որ տեխնոլոգիական որոշումները, որոնք կիրառվում են այլ երկրների կազմակերպությունների ու գործընկերների կողմից, բաց են ամբողջությամբ: Նրա կարծիքով` չի կարելի ասել, որ  դրանք լավ հասկանալի են գիտական հանրության համար:

«Մեր կիրառած մոտեցումը հիմնված է ադենովիրուսային կոնտեյներների ստեղծման հիման վրա` անհրաժեշտ գենը տեղ հասցնելու  համար: Տվյալ դեպքում դա այն գենն է, որը կոդավորում է կորոնավիրուսի` բոլորին լավ հայտնի թագի սպիտակուցը»,- նշել է ռուսաստանցի մասնագետը:

Գինցբուրգը տեղեկացրել է, որ պատվաստումից ստացված իմունիտետը կպահպանվի երկու կամ ավելի տարի: Պատվաստանյութը կներարկվի երկու անգամ, ընդ որում` տարբեր կրիչներով, որպեսզի առաջանա պաշտպանիչ իմունիտետ ավելի երկար ժամանակով:

Ռուսաստանի բնակչության զանգվածային պատվաստման համար անհրաժեշտ է մինչև 70 մլն չափաբաժին պատվաստանյութ: Դա, ըստ մասնագետի, աննախադեպ խնդիր է, սակայն Ռուսաստանի իշխանություններն արդեն միջոցներ են ձեռնարկում մասշտաբային արտադրություն սկսելու ուղղությամբ: Գինցբուրգը չի բացառել, որ պատվաստանյութի արտադրությունը կսկսվի աշնան սկզբին:

Նա նաև հայտնել է, որ իրենց կենտրոնի ստեղծած թեստ-համակարգերը հնարավորություն կտան գնահատելու յուրաքանչյուրի պատվաստման արդյունավետությունը: Այդ թեստ-համակարգերով հետազոտվում է կորոնավիրուսով հիվանդացած պացիենտների պլազման, որը «կարելի է կիրառել որպես թերապևտիկ դեղամիջոց»: