|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արևմտյան երկրները կգտնեին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ այլ պատճառ, եթե չլիներ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը. ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, ասել է. «Ես համաձայն եմ մեր քաղաքագետների հետ, որոնք վստահ են, որ եթե չլիներ Ալեքսեյ Նավալնին, նրանք այլ բան կմտածեին լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու համար»:
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, շտապ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղից բլոգերը տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարություն տարածեցին այն մասին, որ հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումներն են: