կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 09:52
Հասարակություն

ՇՊՀ ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը

ՇՊՀ ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը

ՇՊՀ ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո որոշեց հանդես գալ հետևյալ հայտարարությամբ: Այս մասին հայտնում են ՇՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջում:

«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ ուսանողը հեռավար դասերի արդյունքում հնարավորություն չունի ստանալ այն որակի կրթություն, ինչը կստանար ամենօրյա լսարանային դասերի ժամանակ»։