Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Yekir.am-ը նամակ է ստացել ՀՊՏՀ ուսանողներից, որում, մասնավորապես, նշվում է՝ բացահայտվել է ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գաղտնի նամակը ԿԳՄՍ նախարարությանը։
ՀՊՏՀ ուսանողների հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Նման դեպքերում մեկնաբանություններն ավելորդ են, սակայն ընդամենը կասենք, որ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ խորհրդից գաղտնի դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով կասեցնել ՀՊՏՀ խորհրդի որոշումը: Պատկերացնո՞ւմ եք, համալսարանի բարձրագույն մարմնից գաղտնի խնդրել է կասեցնել բարձրագույն մարմնի որոշումը:
Հիշեցնենք, որ համալսարանի՝ ՊՈԱԿ կամ հիմնադրամ լինելը ֆիքսված է ՀՊՏՀ կանոնադրության առաջին կետում, իսկ ՀՊՏՀ խորհրդի լիազորությունների մեջ մտնում է կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկության ներկայացումը, այնինչ ռեկտորը, առավել ևս՝ ռեկտորի ժ/պ-ն, բնականաբար, նման լիազորություն չունի:
Իսկ դուք դեռ մտածում եք, թե ինչու և ում համար են նախարարության «մտերիմները» 1 տարի հիմնադրամի մասին խոսելուց հետո անսպասելիորեն կասեցրել հիմնադրամ դառնալու գործընթացը...»։