|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկեց ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը:
Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցում է 6 թիմ՝ «Նեպտուն», «Դելֆին», «Տիտան», «ORWP-Երևան», «Արմադա», «Արմադա-2»:
«Մեր նպատակը փոքր երեխաներին ջրագնդակին ավելի մոտեցնելն է: Ցավոք, ջրագնդակը Հայաստանում ճանաչված մարզաձև չէ: Մեր երկրի բնակչության 80 տոկոսը չգիտի լողալ: Եթե մարզվում են ջրագնդակով, ապա առաջինը լողալ են սովորում: Ջրագնդակ մարզաձևում երեխաների ֆիզիկական զարգացումը շատ ավելի բարձր է: Իսկ թե ինչու չի զարգանում ջրագնդակը Հայաստանում, դա նրանից է, որ մենք չունենք բազա: Նույնիսկ ջրի համար գումար ենք վճարում»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում ասել է Հայաստանի ջրագնդակի դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանը:
Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը կավարտվի նոյեմբերի 1-ին: