Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերեվարված հայ զինծառայողները Շիրակի մարզից են և պետք է հասկանալ՝ տարբե՞ր խմբեր են, թե՞ ոչ, որովհետև, ըստ հասած տեղեկությունների, տարբեր խմբերի մասին է խոսքը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում։
Նա վստահեցրեց, որ խմբից մեկի հետ չի կարողանում կապ հաստատել, որովհետև տարբեր տեղեր են, իսկ մյուս խմբի հետ արդեն խոսել է։
Որևէ թիվ պատգամավորը չնշեց։
Անդրանիկ Քոչարյանի և մյուսների հայտարարությունները, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Սոֆյա Հովսեփյանի համար ընդունելի չեն։
«Որովհետև ես գտնում եմ, որ, եթե այդ մարդկանց հետ հնարավոր չէ սովորական սահմանը գծելիս անվտանգության երաշխիքներ ունենալ՝ նաև ռուսական զորքի առկայության պայմաններում, ապա մնացած դեպքերում պետք է չափազանց զգուշավոր լինենք, որովհետև դարավոր պատմություն ունենք մեր մեջքի հետևում թողած»,-ասաց նա։
Վարչապետի հետ երեկվա հանդիպումից մանրամասներ չհայտնեց, ասաց՝ շուտ է դուրս եկել։
Սոֆյա Հովսեփյանը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մտադրություն չունի, թեև համարում է, որ պետական ինստիտուտները լավ չեն աշխատում։ Համարում է, որ իր խոսքը միշտ էլ տեղ է հասել և ոչ միայն իր, այլև թիմի շատ անդամների։
Մանրամասն՝ տեսանյութում․