կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 09:38
Առանց Կատեգորիա

«Ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել վարչապետ»․ ԵԱՏՄ մի քանի երկրում Արսեն Ջուլֆալակյանին ամենահաճախ ուղղված հարցը․ «Իրավունք»

«Ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել վարչապետ»․ ԵԱՏՄ մի քանի երկրում Արսեն Ջուլֆալակյանին ամենահաճախ ուղղված հարցը․ «Իրավունք»

«Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մե­դալակիր և ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակ­ցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն օրեր առաջ շրջագայու­թյան էր մեկնել Կենտրոնական Ասիայի 3 երկրով, որոնք մտնում են ԵԱՏՄ կազ­մի մեջ:

Նախկին քաղաքական գործիչը եղել է Ղազախստանում, Ուզբեկստա­նում ու Ղրղզստանում, որոնցում ունե­ցել է հանդիպումներ ամենատարբեր բնագավառի ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանում հետպատե­րազմյան իրավիճակը: «Ամեն երկրում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամենատարբեր բնագավառի մարդկանց հետ՝ պաշտոնյաներ, քաղաքական գոր­ծիչներ, հայտնի ձեռնարկատերեր ու ան­վանի մարզիկներ: Անխտիր բոլորը քիչ թե շատ տեղյակ են պատերազմից և հե­տագա զարգացումներից»,- ասում է Ջուլֆալակյանն ու ավելացնում, որ գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժա­մանակ, երբ քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, պարտադիր կրկնվող մեկ հարց է հնչել. «Ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել վարչապետ»:

Մարզիկի խոսքով՝ դժվար է ամեն անգամ այդ հարցը լսելիս բանական պատասխան տալ և հիմարի տպավո­րություն չթողնել. «Այսպես էլ «հպարտ» ապրում ենք՝ առնվազն ԵԱՏՄ տարած­քում»»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: