Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խելամիտ մարդի՛կ, համախմբվել է պետք ու բոլոր քաղաքական ուժերից դուրս, պետք չի ստեղծել քաղաքական ուժ, պետք է ցույց տալ, որ բացի այս թրքասեր, քոչվոր մասսայից Հայաստանում ապրում է մի հզոր ազգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Քարվաճառը մերը չէր... աշխարհը կասի արագ-արագ հետ տուր...
Աշխարհը Վանն էլ մերը չհամարեց, Կարինն ու Մուշն էլ, Շուշին ու Հադրութն էլ, որովհետև դուք մերը չեք ճանաչում, որ ատամներով պահեք...
Դարեր անցան, 30 տարի առաջ կրկին պետություն դարձանք, այն էլ անկախ պետություն, բայց դեռ շատերը քոչվորի հոգեբանությամբ են ապրում ...
Քոչվորի... Որտեղ հաց, այնտեղ կաց...
Խելամիտ մարդի՛կ, համախմբվել է պետք ու բոլոր քաղաքական ուժերից դուրս, պետք չի ստեղծել քաղաքական ուժ, այլ պետք է ցույց տալ, որ բացի այս թրքասեր, քոչվոր մասսայից, Հայաստանում ապրում մի հզոր Ազգ...
Ես երբեք ինձ այսքան թևաթափ չեմ զգացել, բայց գիտակցում եմ, որ իրավունք չունեմ...
Զարթնել է պետք թմբիրից, մենք կործանման եզրին ենք...
Գիտեք ո՞րն է սարսափելին, որ կեղծիքին ու սուտը լցնում են չկարդացող, միայն օրվա հացի մասին մտածող մարդկանց ականջը և վաղը իրենք են ընտրելու մեր երկրում՝ մեր ապրելու իրավունքը...
Ես համաձայն չեմ այս իրավիճակին, չեմ հարմարվելու՝ թեկուզ կյանքի գնով...
Զարթնի՛ր, լաո՜...»,- գրել է Հովսեփյանը։