Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թբիլիսիում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն` 74 կգ քաշային` ռուսաստանցի Ռոման Վլասովը, եզրափակիչում հաղթանակ տոնեց Վրաստանի ներկայացուցիչ Զուրա Գաֆրինդաշվիլիի նկատմամբ: Եզրափակիչ գոտեմարտը դիտարժանությամբ աչքի չընկավ, ինչպես նախորդները, սակայն պրոֆեսիոնալին հատուկ հմտությամբ Վլասովը վերցրեց չեմպիոնությունը: Yerkir.am-ի հետ զրույցում ռուս ըմբիշը նշեց, որ Արսեն Ջուլֆալակյանն իր հիմնական մրցակիցն է, թեեւ չէր մասնակցում առաջնությանը:
-Պատմեք ընդհանուր մրցակցության մասին, մասնավորապես` եզրափակիչում հանդես եկող Զուրա Գաֆրինդաշվիլիի:
-Մրցակիցներս ուժեղ էին, հատկապես կառանձնացնեմ եզրափակիչի հակառակորդիս: Վրացի ըմբիշի հետ գոտամարտը դժվար ստացվեց: Քանի որ մրցակցիս հարկի տակ էի, հանդիսատեսի կողմից նա մեջ աջակցություն էր վայելում, սակայն, ես վստահ հաղթանակ տոնեցի: Պահ եղավ, որ փոքր-ինչ մրցավարությունն իմ օգտին չէր, սակայն, ի վերջո, հաջողվեց չեմպիոն հռչակվել:
-Ի՞նչ կասեք Արսեն Ջուլֆալակյանի մասին, ով թեեւ առաջնությանը չէր մասնակցում, այս քաշային կարգի ուժեղագույններից է:
-Արսենը շատ բարձրակարգ ըմբիշ է: Նա այժմ պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Վստահորեն, այժմ նա իմ ամենամեծ մրցակիցն է: Գիտեմ, որ Թբիլիսիում էր և տրիբունայից հետևում էր գոտեմարտերի ընթացքին: Ես նույնպես պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը և Եվրոպայի առաջնությունը դրա փուլերից մեկն է: Իմ կողմից մեծ բարևներ փոխանցեք Արսենին, ես նրան և նրա հորը շատ եմ հարգում:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
Թբիլիսի