|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (4 դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը):
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: