կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 17:28
Իրավական

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. -ին հայտնում են քննչական կոմիտեից։ 

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև օտարելու նպատակով, գիտակցելով որ գերեզմանոցների առկայության պարագայում չի կարող հասնել իր համար ցանկալի արդյունքի, հողատարծքը ներկայացրել է որպես գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ կազմել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր և այն վարձակալությամբ հանձնել համագյուղացուն, իսկ 2004թ. նույն անձի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր և վարձակալությամբ տրված հիշյալ հողատարածքը 783.000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: