Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով «Լավագույն հրշեջ փրկարար», «Անվեհեր փրկարար», «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» և «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալներով են պարգևատրվել ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների և նախարարության աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ:
Նախարար Ցոլակյանը «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով է պարգևատրել նաև ԱԻՆ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի ղեկավարությանը: Մեդալներ են հանձնվել նաև այլ գերատեսչությունների կողմից:
«Այս պարգևները թող Ձեզ ուժ ու եռանդ տան: Կուզենայի, որ բոլորդ գնահատեիք Ձեր դերն ու նշանակությունը, շարունակեիք ճիշտ կազմակերպել աշխատանքը: Պարգևներն արվածի գնահատականը լինելուց բացի նաև պարտավորեցնող են, որպեսզի պահպանենք ունեցածը՝ միևնույն ժամանակ գնանք նոր ձեռքբերումների ճանապարհով»,- ասել է նախարար Ցոլակյանը: