կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-08 13:13
Հասարակություն

Մարտի 8-ը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է. Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը

Մարտի 8-ը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է. Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սիրելի´ կանայք,

Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է:
 
Ձեր հաջողության յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է ու հասարակությունում իրական փոփոխությունների գրավական:
 
Որքա՜ն մեծ ակնածանքի է արժանի կինը, որ հաջողության է հասել խիզախության ու նպատակասլացության, կամքի ուժի շնորհիվ՝ հաղթահարելով հասարակության կարծրատիպերը և լրացուցիչ դժվարությունները:
 
Մենք մեկնարկում ենք հանրային իրազեկման նոր արշավ #Դարձիր_օրինակ կոչով:
 
Այս արշավի նպատակն է ցույց տալ կանանց, ովքեր հաջողել են: Նրանցից յուրաքանչյուրի հաջողության պատմությունը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է:
 
Դուք ևս կարող եք #Դարձիր_օրինակ կոչի ներքո մեզ ուղարկել ձեր պատմությունները, որոնք մենք կհրապարակենք և միասին կոգեշնչենք մեր հասարակությանը։
#Դարձիր_օրինակ #Set_an_example»: