կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 18:52
Հասարակություն

Երևանի քաղաքապետը պարգևներ է հանձնել

Երևանի քաղաքապետը պարգևներ է հանձնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին:

 

Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային:

 

Երաժշտական արվեստի, գրականության, մշակույթի, հոգևոր կրթության, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գործունեության համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Արմեն Բուդաղյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը, Հայկական Բարեգործական ընդհանուր միո

 

Քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև Երևանի թիվ 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը և Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ Լիլիթ Գիլոյանը` համապատասխանաբար առողջապահության և ուսումնամարզական ոլորտներում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար:

 

Ոլորտների ևս 20 ներկայացուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի և շնորհակալագրի: