|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սույն թվականի հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է:
Այդ հիմնախնդիրներից առավել կարևոր են.
· Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը:
· Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը:
· Ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը:
· Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը:
· Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը:
· Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:
Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ
Ախալքալաք-Երևան,
21 հունվար, 2011թ.