կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-27 18:53
Հասարակություն

Տիգրան Համասյանը պարգեւատրվել է ոսկե մեդալով

Տիգրան Համասյանը պարգեւատրվել է ոսկե մեդալով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում  բարեգործական համերգ էր տալիս գյումրեցի աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը: Համերգից հետո նա   Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով:

«Հաշվի առնելով  ջազային եւ հայ հոգեւոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումը, միջազգային հեղինակությունը եւ համբավը, անսահման նվիրվածությունն իր ծննդավայր Գյումրիին եւ գյումրեցիներին, հայրենի քաղաքը միջազգային մրցույթներում ու փառատոններում հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ մարդասիրական բարեգործական ակտիվ գործունեությունը՝ որոշում եմ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին պարգեւատրել Գյումրիի քաղաքապետի ոսկե մեդալով»,- նշված է Սամվել Բալասանյանի ուղերձում:

Մեդալը հանձնել է  Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ով նաեւ նշեց, որ  «Բալասանյաններ» բարեգործական հիմնադրամը 500 000 ՀՀ դրամ կհատկացնի SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը գյումրեցի անօթեւանների համար 13 բնակարան ձեռք բերելու նպատակով սկսված դրամահավաքին: