|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 1-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած գերթեթև քաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանի ծննդյան 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում. հայտնում է msy.am-ը:
Նշան Մունչյանը 2007-ից բնակվում է Միացյալ Նահանգներում և Լոս Անջելեսի «International Sports Union» սպորտային ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է:
50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել հյուրեր նաև Հայաստանից: Մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի անունից Նշան Մունչյանին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալը: Նշան Մունչյանին են հանձնվել նաև ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալները:
Նշան Մունչյանին հաճելի նվեր է մատուցել նրա ամերիկյան սաներից Ֆերդինանդ Քերոբյանը` դառնալով բռնցքամարտի ԱՄՆ պատանիների չեմպիոն: