|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 21 զինծառայողի և 2 պահեստազորայինի հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: