|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր և երկարամյա տնօրեն Լևոն Հայրապետյանը` ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ և հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Ոսկե մեդալով:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերի 9-ին` ֆեդերացիայի, մարզադպրոցի և նախարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեդալը հոբելյարին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը: