կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 13:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորով դիմում եմ ձեզ՝ միացեք այս պայքարին․ Արծվիկ Մինասյանը՝ քաղաքապետարանի առջև

Հորդորով դիմում եմ ձեզ՝ միացեք այս պայքարին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիայի ժամանակ։

«Սա նաև ձեր պայքարն է, ձեր զավակների համար պայքարն է, սա պայքար է, որ պիտի բերի համայն հայության մայրաքաղաքի՝ Երևանի, արժանապատվության բարձրացմանը։ Մեր պայքարը որևէ քաղաքացու դեմ չէ, որևէ անձի դեմ չէ, մեր պայքարը ռեժիմի դեմ է, որը Հայաստանը տանում է թուրքացման, որը Արցախը հայաթափելու քաղաքականություն է վարում, մենք այս ճանապարհով գնալու դեպքում ունենալու ենք կորսված հայրենիք և չենք ունենալու անգամ մայրաքաղաք»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․