|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դերսիմի նորընտիր քաղաքապետ, կոմունիստ Ֆաթիհ Մեհմեթ Մաչօղլուն Թուրքիայի Դերսիմ քաղաքի քաղաքապետարանի մուտքի «Թունջելի» գրառումը փոխարինել է «Դերսիմ»-ով. հաղորդում է t24.com.tr կայքը:
«Մենք չենք եկել այստեղ, որպեսզի Դերսիմ անունը քաղաքականացնենք, հակառակը` սա ժողովրդի պահանջների իրականացում է: Որոշումն ուղարկվել է նահանգապետարան, կանենք այնպես, ինչպես նրանք կորոշեն: Ժողովուրդը Դերսիմ անունն է օգտագործում: Դերսիմ անունը երկար ժամանակ է` օգտագործում են նախագահն ու այլ պաշտոնյաներ»,- հայտարարել է Մաչօղլուն:
Նշենք, որ պատմական Դերսիմ նահանգը, որտեղ ներկայումս, ըստ տարբեր աղբյուրների, ապրում են բազմաթիվ ծպտյալ հայեր, անվանափոխվել է Թունջելի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի կողմից 1937 թ.` Դերսիմի ապստամբությունը ճնշելուց հետո, սակայն Թունջելի անունը, չնայած պաշտոնական լինելուն, լայն տարածում չի գտել: