|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մարտի 12-ին' ժամը 9։00-ին կլինեմ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, տրանսպորտի թանկացման դեմ իմ անհամաձայնությունը հայտնելու համար: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։
Հենց այդ օրը ավագանու արտահերթ նիստի ժամանակ փորձելու են ընդունել տրանսպորտի թանկացման այդ խայտառակ նախագիծը:
2013թ-ին ներկայիս իշխանությունը պայքարում էր տրասպորտի թանկացման դեմ նշելով , թե 50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, և որ մենք հացի խնդիր ունեցող երկիր ենք... 2018թ-ից առաջ և իշխանության գալուց հետո էլ հայտարարել էին, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց հերթական անգամ ժողովրդին խաբեցին։
Եթե դու դեմ ես տրանսպորտի թանկացմանը, ապա մարտի 12-ին ժամը 9։00-ին արի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, և հայտնիր քո անհամաձայնությունը»,-գրել է բլոգերը։