|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նոր կորոնավիրուսային վարակի «ամենանուրբ» փուլում է. Associated Press-ի տեղեկացմամբ՝ հայտարարել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Ալբերտո Զանգրիլոն:
«Պացիենտն «օպտիմալ» է արձագանքում բուժմանը, իսկ բժիշկները նրա ապաքինման հարցում պահպանում են զգուշավոր լավատեսությունը»,- հստակեցրել է բժիշկն ու նշել՝ Բեռլուսկոնին հիվանդների առավել խոցելի խմբում է:
Զանգրիլոյի խոսքով՝ նախկին վարչապետը մոտ ապագայում դուրս չի գրվի հիվանդանոցից, քանի որ հիվանդության բուժումը ժամանակ է պահանջում:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսով վարակված իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանում. նրա մոտ երկկողմանի թոքաբորբի առաջին նշաններ կան: