|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանում կորոնավիրուսով վարակված երկու հիվանդ է մահացել. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Զահանպուրը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դժբախտաբար, երկուսն էլ, հաշվի առնելով նրանց պատկառելի տարիքը, մահացել են» ու հավելել, որ երկու հիվանդների դեպքում էլ կորոնավիրուսի թեստերի նախնական արդյունքները դրական են եղել:
Հայտնի է նաև, որ նոր տեսակի վիրասով վարակված մարդիկ Իրանի Կում քաղաքի բնակիչներ են, որը մուսուլման շիաների համար:
Նշվում է՝ Իրանի բնակիչների մոտ հայնաբերված վարակը Կենտրոնական Ասիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են: Հավելվում է նաև, որ երկու զոհերի մոտ էլ կորոնավիրուսի պատճառով լրջորեն վնասված էին թոքերը:
Հիվանդության տարածումը կանխելու նպատակով Թեհրանը որոշում էր կայացրել դադարեցնել օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ և կարանտինի տակ առնել Չինաստանից Իրան ժամանող անձանց:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, ըստ ԱՀԿ վերջին տվյալների, նոր տեսակի կորոնավիրուսից արդեն մահացել է ավելի քան 2100 մարդ, կա 75 հազար վարակակիր: Բուժվել է շուրջ 16.000 մարդ: