կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 10:10
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակված նավում երկու ռուս կա

Կորոնավիրուսով վարակված նավում երկու ռուս կա

Մինչ ռուսները VKS ինքնաթիռներ են տեղափոխում Չինաստանից, Բրազիլիայի իշխանությունները գնացել են էլ ավելի հեռուն. նրանք երկու նախագահական ինքնաթիռ կհատկացնեն իրենց քաղաքացիներին չինական Ուուհանից տարհանելու համար: Տասնյակ բրազիլացիներ ցանկություն են հայտնել տարհանվել Չինաստանից. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է vesti.ru-ն:

Միևնույն ժանանակ, սակայն, ճապոնական Diamond Princess կրուիզական նավի ուղևորների համար իրավիճակը հիասթափեցնող է: Երեք ու կես հազար մարդ չի կարողանա լքել նավը ևս երկու շաբաթ, քանի որ նավում Չինաստանի քաղաքացի կա, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Ըստ Տոկիոյում Ռուսաստանի դեսպանատան տվյալների՝ նավի ուղևորների մեջ կա երկու ռուս: Բժիշկներն անմիջապես հաստատել են 2019-nCoV կորոնավիրուսային վարակի 10 դեպք: Հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նավը հեռացվել է Ճապոնիայի ափերից:

Ավելի վաղ, Ճապոնիայի իշխանությունները հայտնել էին երկրում հաստատված նոր կորոնավիրուսով վարակվելու 23 դեպքի մասին, հիշեցնում է Russia 24 հեռուստաալիքը: Այժմ այս ցուցանիշն աճել է ևս 10-ով:

Վախեցնող թիվն աճում է ամբողջ աշխարհում: Անցած օրվա ընթացքում նոր վարակների դեպքեր են գրանցվել նաև Չինաստանում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Վիետնամում և Կանադայում: Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ կորոնավիրուսը վարակել է ավելի քան 24 ու կես հազար մարդու, 492 հիվանդ չի կարողացել հաղթահարել հիվանդությունը: