|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, իսկ նրա բուժումն ընթանում է պլանային կերպով. այսս մասին հայտարարել է ՌԴ կաբինետի ղեկավարի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միխայիլ Վլադիմիրովիչը շարունակում է մնալ պետական բժշկական հաստատություններից մեկում` բժիշկների հսկողության ներքո։ Ինքնազգացողությունը շարունակում է նորմալ մնալ: Բուժումն ընթանում է պլանային կերպով` Առողջապահության նախարարության կողմից պացիենտներին այս հիվանդության բուժման համար առաջարկվող դեղամիջոցների կիրառմամբ։ Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»։
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում Միշուստինը հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Նա ընդգծել էր, որ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի պահանջներին համապատասխան, նա պետք է ինքնամեկուսացվի և հետեւի բժիշկների ցուցումներին: Ռուսաստանի վարչապետի պարտականությունները Միշուստինի հիվանդության ժամանակահատվածում կատարում է վարչապետի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովը: