կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 17:50
Հասարակություն

Բժիշկը խնդրել է իրեն սպանել մի գնդակով, սակայն թուրքերը նրան ու եղբորը սրախողխող են արել

Բժիշկը խնդրել է իրեն սպանել մի գնդակով, սակայն թուրքերը նրան ու եղբորը սրախողխող են արել

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Լևոն Արսլանյանի պատմությունը

1867 թ., Խարբերդ

Հայոց ցեղասպանության ականատես հայ բժիշկը դարձել է Տրապիզոնի առողջապահական տնօրեն բժիշկ Ալի Սայիբի սադրանքների զոհը: Այդ վայ-բժշկին կոչել են նաև «Երեխաներ թունավորող»: 1915 թ. հունիսին /հուլիսին Լևոն Արսլանյանը Կարինի զինվորական հրամանատարից հեռագիր է ստացել, թե զինվորական հիվանդանոցի բժիշկ է նշանակվել: Մի քանի օրից եղբոր՝ Հրանտի և այլոց հետ իր վարձած կառքով ճամփա է ընկել դեպի Կարին: Գյումյուշխանե հասնելուն պես օսմանյան բանակի զինվորները Ալի Սայիբի հրամանով նրան, Հրանտ եղբորը և մյուս ճամփորդներին մի ախոռ են տարել և սպանելու պատրաստվել: Բժիշկը խնդրել է իրեն սպանել մի գնդակով, սակայն թուրքերը 48 տարեկան Լևոնին ու եղբորը սրախողխող են արել: Ականատես զինվորներից մեկը՝ ազգությամբ հույն, բժիշկ եղբայրներին գիշերը գաղտնիորեն տարել և թաղել է մի փոսում:

 

Ծնվել է 1867 թ., Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում՝ կաթոլիկ ծնողների բազմազավակ ընտանիքում:

 

Բժիշկներ Զարեհ Պողոս, Արտաշես ու Հրանտ Արսլանյանների եղբայրն է:

 

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայ կաթոլիկների ծխական դպրոցում, այնուհետև, սովորել Մեզիրեի Սուլթանիե (պետական) երկրորդային վարժարանում:

 

1905 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը:

 

Երկար տարիներ Տրապիզոնի թաղապետական բժիշկ է աշխատել և հայ, հույն ու թուրք բնակչության շրջանում մեծ հարգանք վայելել:

 

Ամուսնացած է եղել և 2 զավակ ունեցել` Հիլտա և Քայել:

 

1915 թ. մայիսին ընտանիքի անդամների և եղբոր՝ Արտավազդ Արսլանյանի հետ տեղահան է արվել:

Դարձել է Տրապիզոնի առողջապահական տնօրեն բժիշկ Ալի Սայիբի սադրանքների զոհը: Այդ վայ-բժշկին կոչել են նաև «Երեխաներ թունավորող»:

 

1915 թ. հունիսին /հուլիսին, Կարինի զինվորական հրամանատարից հեռագիր է ստացել, թե զինվորական հիվանդանոցի բժիշկ է նշանակվել:

 

Մի քանի օրից եղբոր՝ Հրանտի և այլոց հետ իր վարձած կառքով ճամփա է ընկել դեպի Կարին: Գյումյուշխանե հասնելուն պես, օսմանյան բանակի զինվորները Ալի Սայիբի հրամանով նրան, Հրանտ եղբորը և մյուս ճամփորդներին մի ախոռ են տարել և սպանելու պատրաստվել: Բժիշկը խնդրել է իրեն սպանել մի գնդակով, սակայն թուրքերը 48 տարեկան Լևոնին ու եղբորը սրախողխող են արել: Ականատես զինվորներից մեկը, ազգությամբ հույն, բժիշկ եղբայրներին գիշերը գաղտնիորեն տարել և թաղել է մի փոսում:

 

Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 61-62: