|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել և ապաքինվում է. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, հույս է հայտնել, որ վարչապետ Միշուստինն արդեն հաջորդ շաբաթ կվերադառնա աշխատանքի: «Նա ապաքինվում է: Լիահույս ենք, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա վերադառնալ գրասենյակ… այսօր իր առողջական վիճակը թույլ է տալիս վերադառնալ աշխատանքային պրոցեսին»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին Միշուստինն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում: ՌԴ կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը: