|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայերեն և ֆրանսերեն լեզուներով շնորհավորել է Գյումրու օրը և լուսանկարներ հրապարակել: Այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցել Գյումրու նորացմանը և աջակցել քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։ Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերը և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք « Goût de France »/ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառումը: Տոնդ շնորհավո՜ր, Գյումրի»,- գրել է Լաքոտը: