կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-10 15:11
Քաղաքական

Իմ այցն ապացույցն է այն բանի, որ ԵՄ-ը կարեւորում է Հայաստանի եւ տարածաշրջանի հետ հարաբերությունները. Տուսկ

Իմ այցն ապացույցն է այն բանի, որ ԵՄ-ը կարեւորում է Հայաստանի եւ տարածաշրջանի հետ հարաբերությունները. Տուսկ

Պոզիտիվ դինամիկան Հայաստանում ԵՄ-ի հետ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծել։ Այս մասին Երեւանում մամուլի համար արված հայտարարությունում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Իմ այցը ապացույցն է այն բանի, որ ԵՄ-ը կարեւորում է Հայաստանի եւ տարածաշրջանի հետ հարաբերությունները»,- ասել է Տուսկը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Տուսկն ընդգծել է, որ քննարկման ընթացքում ընդգծվել է գործընկերության եւ հավակնոտ համաձայնագրի իրագործման արդյունավետությունը, որն աջակցում է Հայաստանի արդիականացմանը։ ԵՄ-ը կշարունակի տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ համաձայնագրի իրականացման համար, ավելացրել է նա։

Կողմերը նաեւ պայմանավորվել են օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորության շուրջ։ Եվրոպական խորհրդի նախագահն ավելացրել է, որ ԵՄ-ը մեծ նշանակություն է տալիս արդյունավետ, հաշվետու դատական համակարգի ստեղծմանը։ «Ամուր դատական համակարգը հասուն դեմոկրատիայի, տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւոր տարրն է»,- ասել է նա։

Ի նշան բարեփոխումների իրականացման՝ Հայաստանի կառավարության ջանքերի ընդունման՝ 2019-ին ԵՄ-ը գրեթե կրկնապատկել է աջակցությունը Հայաստանին։ Այդ միջոցները կօգնեն իրականացնել առաջնահերթ նախագծերը, այդ թվում ենթակառուցվածքի ու շրջակա միջավայրի վերաբերյալ։ «Այս համատեքստում ես անհամբերությամբ սպասում եմ Սեւանա լիճ այցելելու հնարավորությանն այսօր ավելի ուշ, որտեղ ԵՄ-ը կաջակցի ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես համաձայնեցվել էր վերջերս վարչապետի Բրյուսել կատարած այցելության ժամանակ։ Ես նաեւ հնարավորություն կունենամ այցելելու Սեւանավանք, որը վկայում է հազարամյա հետքի մասին, որը Հայաստանը թողել է Եվրոպայի մշակույթում»,- հավելել է Տուսկը։