Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի ու Ֆրանսիայի կողմից Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող մեծ աջակցության համար և կարևորել նախորդ տարվա հոկտեմբերին Ստրասբուրգում Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրավական համագործակցության ոլորտում արձանագրվող հաջողությունները:
Ֆրանսիայի դեսպանը փոխգործակցության զարգացման պատրաստակամություն է հայտնել և նախարարից հետաքրքրվել դատաիրավական ոլորտի առաջնահերթություններով:
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված դատավորների բարեվարքության ստուգման անհրաժեշտությանը, այդ հարցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, նոր դատավորների նշանակման ընթացակարգերին և մի շարք այլ հարցերի:
Հանդիպման ավարտին համագործակցությունը մի շարք ուղղություններով զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: