|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կապված վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ` ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպի շրջանում հայկական կրթական հաստատությունների և եկեղեցիների մոտ ոստիկանների ու զինվորականների ուժեղացված հսկողություն կսահմանվի։ Այս թեմային է անդրադարձել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Թվիթեր»-ի իր էջում։
Նա նշել է. «Տխուր պատկեր, բայց սա պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որը մեր ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»։