կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 17:44
Քաղաքական

Նախագահը Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է կորոնավիրուսի թեման

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ. Yerkir.am-ին հայտնում են նախագահականից:

Նշվում է՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպան Լաքոտը ներկայացրել է իրավիճակը Ֆրանսիայում և ձեռնարկվող քայլերը: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը:

Խոսելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի մասին՝ Հանրապետության նախագահը և դեսպանը մասնավորապես հեռանկարային են դիտարկել գործընկերությունը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Նշվել է, որ ֆրանսիական մի քանի հանրահայտ ընկերությունների հետ առաջիկայում կստորագրվեն փոխըմբռնման հուշագրեր, իսկ որոշների հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

Զրուցակիցները խոսել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունների մասին: