Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով, սեպտեմբերի 1-ին նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Այսինքն՝ այս պահի դրությամբ թափուր է մնում արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում այդ պաշտոնին նշանակվելու է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը: Նկատենք, որ իրավապահ համակարգում նրան բնորոշում են որպես խելացի և բանիմաց դատավորի, թեև նա ընդամենը վերջերս է դատավոր նշանակվել:
Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով է նշանակվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ էլ՝ 2014 թվականից 2019 թվականը, աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում, նախ, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում