կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-18 09:42
Հասարակություն

Կորոշվի ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը.«Ժողովուրդ»

Կորոշվի ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այս հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-և պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել։ Ինչպես հայտնի է՝ արդեն մի քանի տարի է՝ բոլոր թափուր պաշտոնների նշանակումների և Հայաստանի կառավարման համակարգին առնչվող բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են հենց ՀՀԿ-ի ԳՄ նիստում։

Ենթադրվում է, որ ԳՄ այս նիստում կորոշվի նաև ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը։ ՀՀԿ ԳՄ անդամները մասնավոր զրույցներոմ նշում են, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի «բացահայտում», թե այդ պաշտոնում ինքն ում է պատրաստվում նշանակել։ Մյուս կողմից էլ չեն դադարում լուրերը, որ իրականում վաղուց որոշվել է հարցը, և նախարար է նշանակվելու Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։