|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
«Հրապարակ»-ը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից: Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է:
Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաև երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Մենք կապվեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից հաստատեցին, որ Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։