կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 12:10
Քաղաքական

Քրիստինե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Քրիստինե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել: